Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դին. ոստիկանություն
ОБЩЕСТВОԱպրիլի 14-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 22-ամյա Էդուարդ Շահբազյանի դիակը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



