Հայաստանի զինումը կհամարենք ոչ բարեկամական քայլ. Ալիեւ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Այդ մասին նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:
«Կարծում եմ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանի զինմանը: Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, մենք դա կհամարենք ոչ բարեկամական քայլ և համապատասխանաբար կգործենք»,- ասել է Ալիևը ելույթում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



