Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեցին խաղային ավտոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղային ավտոմատը սարքավորում է, որն օգտագործվում է մոլախաղերի համար: Այդ սարքերը սովորաբար տեղադրվում են զվարճանքի այնպիսի հաստատություններում, ինչպես խաղատները, բարերը, ակումբները և այլն: Պոկերի առաջին խաղային ավտոմատն ստեղծվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Այն հորինել են տեղացի երկու բնակիչներ Սիթթմանը և Փիթը 1891 թվականին: Սիթթմանի և Փիթի խաղային ավտոմատը բաղկացած էր հինգ թմբուկից, որոնց եզրերին սոսնձված էին պոկերի խաղաքարտերը: Խաղացողը մետաղադրամը գցում էր ավտոմատի մեջ, քաշում բռնակը, դիտում թմբուկների պտույտն ու արձանագրում արդյունքը: Այն ժամանակ ուղղակի վճարման համակարգեր չկային: Եթե խաղացողը շահում էր, նա գնում էր բար և, որպես մրցանակ, ինչ-որ բան ստանում՝ ծխախոտ կամ գարեջրի գավաթ: Բայց խաղամոլների շրջանում ամենատարածվածը եղել է խաղային ավտոմատը, որը հորինել է ամերիկացի Չարլզ Ֆեյը դրանից չորս տարի անց:

Չարլզ Ֆեյը ծագումով Գերմանիայից էր, բայց 1885 թվականին տեղափոխվել էր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ: Երբ նա 19 տարեկան էր, բժիշկներն ախտորոշել են սարսափելի հիվանդություն՝ տուբերկուլ յոզ, և տվել են մեկ տարուց էլ պակաս կյանք: Բայց, չնայած դրան, Ֆեյը ոչ միայն չի մահացել, այլև ապրել է բավական երկար տարիներ՝ հանրահայտ դառնալով խաղային բիզնեսի մեջ: 1895 թվականին նա հայտնագործել և ստեղծել է իր առաջին խաղային ավտոմատը, որը կոչվել է Liberty Bell, թարգմանաբար՝ «Ազատության զանգ»: Ավտոմատը բաղկացած էր երեք թմբուկից, որոնց վրա տասնյակ տարբեր խորհրդանիշներ էին՝ պայտեր, զանգեր, խաղաթղթեր: Թմբուկների պտտվելուց և կանգ առնելուց հետո խաղացողը, որոշակի խորհրդանիշների հաջորդականություն հավաքելով, շահում էր գումար: Ժամանակի ընթացքում, հատկապես 20րդ դարի առաջին երեսուն տարիներին խոշոր փոփոխություններ են կատարվել խաղային ավտոմատների թե՛ նախագծման և թե՛ մեխանիզմների մեջ: Նորագույն խաղային սարքերը արդեն հրաշալի դիզայնով էին և կանչում էին խաղամոլներին: Արդեն չէր անհանգստացնում զանգը, որը հայտարարում էր շահման մասին, հայտնվել էին բազմապատիկ շահումները: Արդյունքում խաղային մեքենաները արձանագրել են հանրաճանաչության զգալի աճ 1940-ականներին:

Ոչ ոք չէր կարող դիմանալ գայթակղությանը՝ ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ: Այդ օրերին «մեկձեռքանի ավազակները» հսկայական եկամուտ էին բերում բարերին ու խաղատներին: 1950-ական թվականներից սկսել են արտադրվել էլեկտրամեխանիկական խաղային սարքեր: Նման սարքերում տեղադրված շարժիչների հզորությունը անգամ հասնում էր 5 ձիաուժի: Սարքն արդեն ուներ ութ թմբուկ, քսան խորհրդանիշ և արդեն խոշոր գումարներ էր ընդունում: Իսկ արդեն 1960-ականներին էլեկտրական շարժիչներով խաղային սարքերն են սկսել հայտնվել խաղատներում և բարերում ու արագորեն փոխարինել նախկին «մեկձեռքանի ավազակներին»: Ըստ մասնագետների, նորագույն խաղային ավտոմատների դարաշրջանն իր կյանքը սկսել է 1980-ականներից: Այդ տարիներին է հայտնվել video poker խաղային ավտոմատը, որը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ:

Այդ սարքը ընտրում էր բոլորովին պատահական թվեր, ինչը խաղացողներին ավելի շատ վստահություն էր ներշնչում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ հայտնվել են այնպիսի փոփոխություններ, ինչպես տեղում շահումների վճարումը, փողի ստացումն ու սպասարկման ծառայությունները: Այսօր՝ 21-րդ դարում, առցանց խաղատների ի հայտ գալուց հետո հենց նման խաղերն են ամենատարածվածը բոլոր այն խաղերի շարքում, որոնք առաջարկում են առցանց խաղատները: Ընդ որում, այդ խաղերի տեսականին տարեցտարի ավելի ու ավելի բազմազան է դառնում: Խաղային սարքերն, իհարկե, գրավիչ ու հետաքրքիր ժամանց են, բայց ավելի լավ է չտարվել նման խաղերով, քանի որ խաղամոլությունը կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения