«Երբևէ լսել ե՞ք, որ որևէ պետության ղեկավար հայտարարի, որ փաստացի վերահսկում է այլ պետության տարածքներ». Արթուր Ղազինյան
БЛОГԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․
«Կան Ադրբեջանի տարածքներ, որ Հայաստանի վերահսկողության ներքո են»:
Այս խոսքերի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ, Թուրքիայի նախագահը չէ:
Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետի պաշտոնը ղբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով բաց տեքստով խոստովանում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, ինչը ենթադրում է, որ նա պատրաստ է դրանք ՀԱՆՁՆԵԼ ադրբեջանին:
Իսկ երբևէ լսել ե՞ք, որ որևէ պետության ղեկավար հայտարարի ու խոստովանի, որ փաստացի վերահսկում է այլ պետության տարածքներ:
Երևէ լսել ե՞ք, որ Ալիևը հայտարարի, որ ադրբեջանի վերահսկողության տարածքում կան հայկական տարածքներ:
Ոչ, երբեք, դա անհնար է, բացառվում է:
Քանզի նման դավաճանական հայտարարություն անող պաշտոնյանին ԱՆՄԻՋԱՊԵՍ պաշտոնանկ կանեին և կենթարկեին քրեական պատասխանատվության:
Պետական դավաճանը պողով պոչով կենդանի՞ է . . .
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ստում է, Հայաստանի վերահսկողության տակ ՉԿԱՆ ադրբեջանական տարածքներ և ՈՉ ՄԻ խաղաղության պայմանգիր ու սահմանների դելիմիտացիա ՉԻ ԿԱՐՈՂ լինել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջական հաշվին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



