Երևանում 22–ամյա երիտասարդը մոպեդով վրաերթի է ենթարկել հետիոտնին. երկուսն էլ հոսպիտալացվել են
ОБЩЕСТВОԵրևանում այսօր՝ ժամը 16:05-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Յուրա Միրզախանյանը իր վարած Hօnda մակնիշի մոպեդով Սաֆարյան փողոցում՝ թիվ 4/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 30-ամյա Ծովինար Ենգիբարյանին, ինչից հետո մոպեդը կողաշրջվել է, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածն ու մոպեդավարը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



