ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում հրամանատարական կետի և ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին (տեսանյութ)
ВИДЕОՌուսական զորքերը գերճշգրիտ հրթիռների օգնությամբ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետը, ինչպես նաև վառելիքի բազան և օտարերկրյա արտադրության ռազմական տեխնիկայի ու սպառազինության կուտակումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի մարզում ցամաքային բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել են՝ ուկրաինական 56-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը Նովոգրադովկա գյուղի տարածքում, ինչպես նաև ազգայնականների բազան Գրոդովկա գյուղում։ Խարկովի մարզում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները Չուգուև բնակավայրի տարածքում ոչնչացրել են վառելիքի բազա, որտեղից վառելիք էր մատակարարվում ուկրաինական զորքերի սարքավորումների համար։ Բացի այդ, Խարկովի մարզի Լոզովայա երկաթուղային կայարանում ոչնչացվել է արտասահմանյան արտադրության ռազմական տեխնիկայի և սպառազինության կուտակում, որը մատակարարվել է Ուկրաինայի զինված ուժերին», - ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա վկայակոչած տվյալների, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում հարվածել է Ուկրաինայի 34 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ երկու նյութատեխնիկական պահեստի, ինը հենակետերի և և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի ու հրետանային մարտկոցի կենտրոնացման տարածքների: Բացի այդ, Խարկովի մարզի Տարանովկա գյուղի մոտ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են «Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարք։
Կոնաշենկովը հավելել է, որ հատուկ գործողության ողջ ընթացքում ոչնչացվել են 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ, 408 անօդաչու թռչող սարք, 227 զենիթահրթիռային համակարգ, 1987 տանկ և այլ զրահատեխնիկա, 216 բազմակի հրթիռային կայանք, 862 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 1888 միավոր հատուկ ռազմական մեքենաներ:




















































