Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի համաշխարհային օր, Առողջության համաշխարհային օր, Հայաստան՝ Մայրության և գեղեցկության օր, Մոզամբիկ՝ Կանանց օր, Ռուսաստան՝ Զոհված ստորջրյա նավաստիների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- Շուշիում հիմնվել է Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

1858 -ծնվել է գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1915-թուրքերի հարձակումով սկսվել են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվել։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղել հակառակորդի գրոհները և ոչնչացրել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։

1922- Մոսկվայում հիմնվել է Հայ արվեստի տունը:

1937 -ծնվել է հայ ռեժիսոր, դերասան Վարուժան Խտշյանը։

1979- բացվել է Երևանի Երիտասարդական պալատը:

1995 -վախճանվել է դերասանուհի Լենա Փաշինյանը։

2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

2013-Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել է Վահրամաբերդ գյուղի երկու երեխա։

2015-«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանը և «Հիմնադիր խորհրդարանի» ևս 4 անդամ ձերբակալվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

2019- «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

2020- Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

2021- Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով. կոշտ ուժի կիրառմամբ ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։

ԱՇԽԱՐՀ

1498 -վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդ Վալուան:

1506 -ծնվել է իսպանացի կաթոլիկ սուրբ, Ճապոնիայի և Հնդկաստանի քարոզիչ Ֆրանցիսկ Խավերսկին։

1614 -վախճանվել է հույն նկարիչ Էլ Գրեկոն։

1652- հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնել է Քեյփթաուն բնակավայրը։

1738 -Հռոմի պապ Կլիմենտ 12-րդը հատուկ բուլլայով մեղադրել է «ազատ քարտաշներին»՝ մասոններին, երկերեսանիության, ցուցամոլության, հերետիկոսության և այլանդակությունների մեջ, մեղքերի շարքում հատուկ նշվել է նրանց գործունեության խորհրդավորությունը և գաղտնիությունը։

1762 -վախճանվել է իտալացի հանրահայտ ջութակագործ Պիետրո Գվարներին։

1767 -Բիրմա-Սիամական պատերազմի ընթացքում բիրմայական ուժերի կողմից գրոհով վերցվել և լրիվ ավերվել է Այուտտախա քաղաքը, որը եղել է համանուն պետության մայրաքաղաքը։

1770 -ծնվել է անգլիացի բանաստեղծ Վիլ յամ Վորդսվորթը։

1772 -ծնվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։

1795- Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը սահմանել է մետրը և կիլոգրամը՝ որպես չափման միավոր։

1823 -վախճանվել է ֆրանսիացի գիտնական և գյուտարար Ժակ Ալեքսանդր Շարլը՝ օդապարիկի հայտնագործողը։

1827 -անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբե լուցկիները։

1836 -վախճանվել է անգլիացի գրող, լրագրող և փիլիսոփա Ուիլ յամ Գոդվինը՝ ուտիլիտարիզմի և անարխիզմի հիմնադիրը։

1926 -բրիտանուհի Վիոլետտա Գիբսոնը սպանության նպատակով կրակել է Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի ուղղությամբ, սակայն արձակած գնդակը միայն մասնակի վնասել է Մուսոլինիի քիթը։

1927- ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք)՝ փոխանցելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար, հետագայում ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերի պատկերը։

1939- ծնվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։

1939- ֆաշիստական Իտալիան հարձակվել է Ալբանիայի վրա։

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները խորտակել են ճապոնական «Յամատո» ֆլագմանը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 3 000 մարդ։

1946-ԽՍՀՄ-ի կազմում կազմավորվել է Քյոնինսբերգի՝ ներկայիս Կալինինգրադի նահանգը։

1947 -վախճանվել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը։

1954- ծնվել է հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր Ջեքի Չանը։ 1

969-հրապարակվել է RFC-1-ը, այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։

1989 -Նորվեգական ծովում խորտակվել է խորհրդային «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը։

1994 -սկսվել է ցեղասպանությունը Ռուանդայում (ընդհանուր հաշվով, 100 օրվա ընթացքում սպանվել է մոտ 937 000 մարդ)։

2003- ամերիկյան բանակը գրավել է Բաղդադը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026