Մենք չգիտենք Զելենսկին ինչ է ծխում ու ինչ խմում․ Դմիտրի Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային ելույթները։
«Շատ լրագրողներ ուսումնասիրում են նրա ելույթը։ Նա Ուկրաինայի նախագահն է, բայց մենք չգիտենք, թե նա ինչ է օգտագործում, ինչ է խմում, ինչ ծխում»,- նշել է Կրեմլի ներկայացուցչը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել էր անհավասարակշիռ և կախյալ անձնավորություն, որից ամեն ինչ կարելի է սպասել։
Ռուս նախարարն այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է սրել հարաբերություններն Ուկրաինայի արևելքում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



