ՀՀ-ում ՌԴ դեսպանը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:
«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



