Իսպանիան կարտաքսի 25 ռուս դիվանագետի
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի կառավարությունը որոշել է թագավորությունում Ռուսաստանի դեսպանատնից վտարել մոտ 25 դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին: Այս պահին կա 25 հոգի,ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չկա այն ռուս դիվանագետների թվում, որոնք կարտաքսվեն Պիրենեյան թագավորությունից, ասել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ալբարեսն այս որոշումը կապել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



