Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի
ОБЩЕСТВОՀայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422594-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2733 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2985996 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2067 պացիենտ, նվազել է 95-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410229 անձ` վերջին մեկ օրում 105 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8619 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



