«Այդ տղան բարբարոս է». Բայդենը` Պուտինի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին «ռազմական հանցագործ» է անվանել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հիշում եք, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է տեղեկատվություն հավաքենք, զենք տրամադրենք Ուկրաինային, որպեսզի նրանք շարունակեն կռվել, հավաքենք բոլոր դետալները, որպեսզի այն իսկական ռազմական հանցագործության դատական գործ լինի: Այդ տղան բարբարոս է: Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսել են: Ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է: Ես նոր պատժամիջոցներ եմ պահանջում, ես կշարունակեմ պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Բայդենը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



