Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Զալկալիանին կնշանակվի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։
Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 21-ից, իսկ 2021 թվականի հունվարի 21-ից՝ Վրաստանի փոխվարչապետն էր։
Մինչ այդ՝ 2012 թվականին, Զալկալիանին նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2015 թվականին նա շարունակել է իր գործունեությունը որպես Լևան Միքելաձեի նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2016-2018 թվականներին Զալկալիանին կրկին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



