Մբապե․ Եթե ապագայիս վերաբերյալ որոշում ունենայի, արդեն հայտարարած կլինեի
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն չի բացառել, որ կարող է ամռանը չհեռանալ փարիզյան ակումբից։
«Ես դեռ չեմ կոմնորոշվել իմ ապագայի հարցում։ Բոլորը գիտեն այդ մասին։ Ես դեռ դիտարկում եմ առաջարկները, նոր տվյալներ են հայտնի դարձել, այլ պայմաններ։
Եթե ապագայիս վերաբերյալ որոշում ունենայի, արդեն հայտարարած կլինեի։ Իհարկե, կարող եմ նաեւ ՊՍԺ-ում մնալ»,- ասել է Մբապեն Prime Video-ի եթերում։
Հունիսի 30-ին կավարտվի Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Սպասվում է, որ նա անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



