Կադիրովն ասել է, որ չեչեն մարտիկները գրոհում են Մարիուպոլում գտնվող գործարանը (տեսանյութ)
ВИДЕОՉեչեն մարտիկներն սկսել են գրոհել Մարիուպոլում գտնվող գործարանը Ուկրաինայում «Z» օպերացիայի շրջանակներում։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Ռուսաստանի հերոս Ախմաթ-Խաջի Կադիրովի անունը կրող լեգենդար գնդի մարտիկներն սկսել են գրոհել Մարիուպոլի գործարանը: <…> Չեմ կասկածում, որ առաջադրանքը կավարտվի: Այո, դժվար է, բայց հնարավոր է»,- գրել է նա: .
Կադիրովի խոսքով` նախկինում գունդը հաջողությամբ հարյուրավոր հատուկ գործողություններ է իրականացրել Չեչնիայում միջազգային ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ։ Միաժամանակ, հանրապետության ղեկավարը չի նշել, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը։ Չնայած ապրիլի 1-ին նա Ազովստալ գործարանում հաստատված ազգայնականներին մեկ օր ժամանակ տվեց հանձնվելու համար։ Միաժամանակ Կադիրովը խոստացել է, որ եթե զենքերը վայր դնեն, ռուս զինծառայողները նրանց ձեռք չեն տա։




















































