Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պարզաբանում՝ ԶԼՄ-ներում հրապարակված «Իշխանությունները չեն թույլատրել պրոռուսական միջոցառումը` փոխարենն արտոնելով հակառուսականը» հոդվածի վերաբերյալ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Ս.թ. ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ ներկայացվել է ՀՀ քաղաքացիներ Հովհաննես Հովհաննեսյանի և Աշոտ Գալստյանի կողմից:

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին, ժամը 00.0024.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 4-ին: ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը Երևանի քաղաքապետարան մուտքագրվել է ս.թ. մարտի 24-ին: «Հավաքների ազատության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ լիազոր մարմինն իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն, և եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա նաև ՀՀ մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Օրենքով սահմանված ժամկետում՝ ս.թ. մարտի 9-ին, քննարկվել է ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի իրազեկումը և հավաքի ու երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք: ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի կողմից ներկայացված իրազեկման վերաբերյալ ս.թ. մարտի 28-ին հրավիրվել են լսումներ:

Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում և վայրում այլ, ներառյալ՝ հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում առկա են բավարար տեղեկություններ այն մասին, որ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից կազմակերպված հավաքը փաստացի անցկացվելու է «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության (շարժում/նախաձեռնություն) անդամների կողմից, իսկ Աշոտ Գալստյանի հավաքը՝ «ԱԼՅԱՆՍ» առաջադիմական ցենտրիստական կուսակցության անդամների կողմից, և նշված սուբյեկտների կողմից կազմակերպված հավաքների մասնակիցների միջև բախման անմիջական վտանգն իրատեսական է և շատ հնարավոր:

Հիմք ընդունելով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը՝ ավելի ուշ իրազեկված հավաքի կազմակերպչին՝ Աշոտ Գալստյանին, առաջարկվել է ս.թ. ապրիլի 3-ին նախատեսված հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում՝ իրազեկման մեջ նշված օրը և ժամին: Համաձայն Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանների վերաբերյալ լիազոր մարմնի և կազմակերպչի միջև համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին:

Տվյալ պարագայում Աշոտ Գալստյանի կողմից առաջարկը չի ընդունվել, և լիազոր մարմինը որոշում է կայացրել հավաքի վայրի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ Աշոտ Գալստյանի կողմից նախատեսված է եղել կազմակերպել միջոցառում, ապա տեղեկացնում ենք, որ Աշոտ Գալստյանը ներկայացրել է իրազեկում՝ հավաք անցկացնելու վերաբերյալ՝ օրենքի պահանջներին համապատասխան: Սակայն հարկ ենք համարում նշել, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56.1 հոդվածի 13-րդ մասի՝ եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026