Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական օրենքում վիճահարույց փոփոխություններին

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ընտրական օրենքում փոփոխություններին, որոնք, ըստ քննադատների, կարող են ընտրակեղծիքների ճանապարհ բացել եւ ուղղված են հաջորդ ընտրություններում խորհրդարանի վերահսկողությունը ստանալու ընդդիմադիր դաշինքի հնարավորությունները նվազեցնելուն, գրում է AP-ն։

Խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հաստատել է փոփոխությունները: Բարեփոխումները հավանության են արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության եւ նրա ազգայնական դաշնակիցների կողմից, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում:

Ի թիվս այլ բաների, բարեփոխումները խորհրդարան անցնելու շեմը 10 տոկոսից նվազեցնում են մինչեւ 7 տոկոսի, փոխում են օրենսդիր մարմնում մանդատների բաշխումը դաշինքի անդամների միջեւ եւ ընտրությունների արդյունքների վիճարկման վերահսկողությունը դնում են վիճակահանությամբ ընտրված դատավորների վրա: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։

Ընդդիմադիր կուսակցությունները փոփոխություններն անվանել են իշխանության ղեկին մնալու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հուսահատ փորձ, որը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ձախողվում է:

«Օրենքը, որը մենք քննարկում ենք, իրենից ներկայացնում է ընտրությունների կազմակերպում (Էրդողանի կուսակցության կողմից)՝ իշխանությունը պահպանելու համար, այլ ոչ թե ժողովրդավարական ընտրություններին կամ ներկայացուցչությանը ծառայելու համար»,- ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Ֆիլիզ Քերեստեչիօղլուն: Նրա կուսակցությունը ընդդիմադիր դաշինքի կազմում չէ։

Էրդողանի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Հայաթի Յազըջին, որը մշակել է բարեփոխումները, պնդել է, որ դրանք ավելի լավ են արտացոլում «ժողովրդի կամքը» ընտրություններում:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը խոստացել է վիճարկել որոշ փոփոխություններ Թուրքիայի բարձրագույն դատարանում:

Ձայների բաշխման ձեւի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, ոչ շահեկան վիճակում կդնեն ավելի փոքր կուսակցություններին եւ անիմաստ կդարձնեն ընդդիմադիր դաշինքին նրանց միանալը: Եթե նախկինում խորհրդարանում մանդատները բաշխվում էին դաշինքի հավաքած ձայների ընդհանուր քանակով, ապա փոփոխությունների դեպքում տեղերը կբաշխվեն ըստ յուրաքանչյուր կուսակցության ստացած ձայների։

Քննադատներն ասում են, որ այս քայլն ուղղված է նրան, որ երկու փոքր պահպանողական կուսակցությունները, որոնք հեռացել են Էրդողանի իշխող կուսակցությունից, չկարողանան միանալ ընդդիմադիր դաշինքին:

Նոր միջոցների համաձայն, ձայները հաշվելու հետ կապված հարցերով կզբաղվեն վիճակախաղով ընտրված դատավորները, այլ ոչ թե շրջանի ամենաբարձրաստիճան դատավորը: Քննադատներն ասում են, որ այս քայլը կմեծացնի հավանականությունը, որ դատավորները, որոնք վերջին տարիներին նշանակվել են իշխող կուսակցության կողմից եւ ենթադրաբար հավատարիմ են կուսակցությանը, կվերահսկեն բողոքարկման գործերը:

Ընդդիմությունը ողջունել է խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն տոկոսի իջեցումը։ Սակայն նրանք ասում են, որ այս քայլն ուղղված է «Ազգայնական շարժում՛ կուսակցությանը փրկելուն, որը կապված է Էրդողանի կուսակցության հետ եւ հետ է մնում սոցհարցումների արդյունքներով: Շեմը կմնա ամենաբարձրներից մեկը Եվրոպայում։

Նրանք նաեւ պնդում են, որ բարեփոխումներում ձեւականությունների պատճառով Էրդողանը որպես նախագահ կազատվի ընտրարշավի որոշ սահմանափակումներից, որոնք կարող են ստվեր գցել քվեարկության ազնվության վրա՝ մեղադրանք, որը իշխող կուսակցությունը հերքում է:

Ընտրական բարեփոխումը մտցվել է մեկ ամիս անց այն բանից, երբ վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են վերադառնալ խորհրդարանական համակարգին հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում։ Նրանք խոստացել են քանդել Էրդողանի կողմից ներդրված գործադիր նախագահական համակարգը, որը, ըստ քննադատների, հանգում է միանձնյա կառավարման:

Հարցումները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության գլխավորած դաշինքը կորցնում է աջակցությունը տնտեսական անկման եւ աճող ինֆլյացիայի ֆոնին, որի պատճառով շատերը փորձում են տարրական կարիքները բավարարել:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023թ․ հունիսին նշանակված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Արտահերթ ընտրությունների դեպքում կգործեն այժմյան ընտրական օրենքները։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай