Խարկովում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութեր)
ВИДЕОԽարկովում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: Լրատվամիջոցների հաղորդմամբ` գազատար է վնասվել:
«Գազն անջատված է, բայց գիծը շատ երկար է, և այն պետք է այրվի»,- հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Խարկովում հումանիտար իրավիճակը մոտ է կրիտիկականին:
«Խարկովում պարետային ժամ է մտցվել. տեղի բնակիչները վախենում են ազգայնական սադրանքներից և պատսպարվում են նկուղներում։ Հիվանդանոցներում քաղաքացիական բնակչությանը բուժօգնություն չի ցուցաբերվում, բուժվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները և տարածքային պաշտպանության զինյալները։ Դեղատներում դեղեր չկան:
Ազգայնականները ծանր զինտեխնիկա են տեղադրում Խարկովի բնակելի թաղամասերում, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում, ազգայնականների «մահվան թռչող ջոկատները» գնդակոծում են բնակելի շենքերը: Խարկովի բնակիչներին նեոնացիստները արգելափակել են, պատանդ են պահում որպես «կենդանի վահան»»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։




















































