Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է այս շաբաթ նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի հետո հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը:
«Նախագահ Պուտինը երեքշաբթի խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ զրույցին՝ կարծիքներ փոխանակելու Մարիուպոլում տիրող իրավիճակի շուրջ։ Հավանական է, որ այս շաբաթ նոր խոսակցություն կկայանա Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև»,- ասել է Աթալը:
Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են, մասնավորապես, Մարիուպոլում տիրող իրավիճակը, տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



