ՌԴ-ում դեպի հարավ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը
МЕЖДУНАРОДНОЕԴեպի հարավ եւ Ռուսաստանի կենտրոնական մաս թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ի հայտարարությանը։
«Մինչեւ 2022թ. ապրիլի 7-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով) երկարացվել են դեպի ռուսական հետեւյալ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները. Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա»,- նշել են գերատեսչությունում։
«Ռոսավիացիա»-ում նշել են, որ ավիափոխադրումների համար բաց են մնում Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



