Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը
ЭКОНОМИКАԲելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը հանրապետությունից։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։
Որոշումն արգելում է բրնձի, ձավարեղենի, ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը։ Նշվում է, որ քայլը ձեռնարկվել է պակասուրդի ստեղծումը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ կլինի երեք ամիս։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի և այլ հացահատիկային սերմերի արտահանման ժամանակավոր արգելքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



