Ստիպված եմ շարունակել որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային պարսավանքի թեման. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ВИДЕОՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հարթակում մի քանի կարևոր խնդիրների է անդրադարձել՝ նշելով, որ ստիպված է շարունակել որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային պարսավանքի թեման:
Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26 ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել: Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների: Այդ միջոցառմանը 70 կին է մասնակցել:
Աննա Հակոբյանը տեսանյութում մեկ անգամ ևս անդրադարձել է կազմակերպված միջոցառման բուն նպատակին և ուղերձին: Մանրամասները՝ տեսանյութում:




















































