Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, հայտնում է CNN Turk-ը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նպատակը «երկու առաջնորդներին ի մի բերելն է»։
«Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը։ Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի անկախությունը պետք է մնա առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ Թուրքիան «զգույշ լավատեսությամբ» է ընդունում Կիեւի եւ Մոսկվայի բանակցությունները։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



