Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է 20,3 տոկոսով
ОБЩЕСТВОԵվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է գրեթե 1350 դոլարի՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, գրում է AiF-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 16:10-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը հատել է հազար խորանարդ մետրի դիմաց 1353 դոլարի սահմանագիծը։ Առևտրի սկզբից վառելիքի ինքնարժեքն աճել է 20,3%-ով։
Գազի գների բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին ռուսական բնական գազի մատակարարումների դիմաց վճարումները վերածել ռուբլու։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մատակարարել կապույտ վառելիք՝ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան և պայմանագրերով նախատեսված գներով։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



