Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
ОБЩЕСТВОՄարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



