Սեփական զենք, ԱԹՍ-ներ չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկացվել. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕՍեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքերի վրա կանգնած չես, եթե չես հենվում ներքին մարդկային կապիտալին, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենք, հայրենական անօդաչու թռչող սարքեր, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «այսօր Թուրքիան արտադրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



