Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Պենիցիլին՝ պատահականության, թափթփվածության արդյունք, որը փոխեց աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հակաբիոտիկերը հակամանրէային ազդեցությամբ օժտված միացության տեսակ են, որոնք ակտիվություն են դրսևորում բակտերիաների նկատմամբ և օգտագործվում են բակտերիալ վարակների դեմ պայքարում։ Առաջին հայտնաբերված հակաբիոտիկը եղել է պենիցիլինը: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ մարդիկ հնում հակաբիոտիկներ չեն օգտագործել: Հակամանրէային հատկություններով օժտված խառնուրդներ, որոնք կիրառվել են վարակների բուժման համար, նկարագրվել են դեռևս 2000 տարի առաջ։ Մի շարք հնագույն քաղաքակրթություններ, այդ թվում՝ հին եգիպտացիները և հին հույները, վարակների բուժման համար օգտագործել են հատուկ ընտրված բորբոսասնկեր և բուսական լուծամզվածքներ:

Իսկ ավելի քան հազար տարի առաջ Հյուսիսային Աֆրիկայի բեդուինները պատրաստել են բուժիչ քսուք բորբոսից, որը նրանք քերել են ավանակների լծասարքերից: Բուն պենիցիլինի օգտագործումը, որպես դեղամիջոց, սկսվել է 20-րդ դարում: 1897 թվականին լիոնցի երիտասարդ ռազմական բժիշկ Էռնստ Դյուշոնն է «հայտնագործություն» կատարել: Նա նկատել է, որ արաբ ձիապահ տղաները քերում են ձիերի թաց թամբերի բորբոսը և քսում այն ձիերի՝ այդ իսկ թամբերից քերված մեջքին: Վերքերը արագ լավանում էին: Դյուշոնը սկսել է հետազոտել վերցրած բորբոսը և գտել է, որ դա բորբոսասունկ Penicillium glaucum-ն է: Նա փորձել է դրանով բուժել տիֆով վարակված ծովախոզուկներին և հայտնաբերել է, որ բորբոսասունկը քայքայիչ ազդեցություն է ունենում Escherichia coli բակտերիաների վրա:

Սա, փաստորեն, հակաբիոտիկի առաջին կլինիկական փորձարկումն էր: Երիտասարդ բժիշկը ամփոփել է իր հետազոտության արդյունքները և դոկտորական ատենախոսության տեսքով ներկայացրել Փարիզի Պաստերի անվան համալսարան: Բայց այնտեղ անգամ պատիվ չեն համարել այն կարդալ, քանի որ Դյուշոնը ընդամենը 23 տարեկան էր, մտածել են՝ ի՞նչ պիտանի բան կարող էր գրել նա: Դյուշոնն էլ չի կարողացել շարունակել աշխատանքները: 1912 թվականին նա մահացել է տուբերկուլ յոզից, հիվանդություն, որը հետո սկսել են բուժել իր իսկ ստացած հակաբիոտիկով: Դյուշոնը հայտնի է դարձել միայն մահից հետո` 1949 թվականին: Իսկ պենիցիլինի գյուտի համար Ալեքսանդր Ֆլեմինգն է Նոբել յան մրցանակ ստացել: Ֆլեմինգը Դյուշոնից հաջողակ էր: Նրա բոլոր գյուտերը կապված են եղել թափթփվածության հետ: Առաջինը նա հայտնաբերել է լիզոցիմը՝ բերանի խոռոչում թքի մեջ պարունակվող մանրէազերծիչ ֆերմենտը: Դա պատահել է 1920 թվականին: Ֆլեմինգը հարբուխ ուներ և փռշտացել է՝ իր բերանի լորձը ցանելով Պետրիի թասիկում աճեցված բակտերիաների կուլտուրայի վրա: Մի քանի օր անց նա նկատել է, որ այն տեղերում, որտեղ թափվել է իր բերանի լորձը, բակտերիաների գաղութները հետ են աճել: Լիզոցիմի մասին առաջին հոդվածը լույս է տեսել 1922 թվականին Ֆլեմինգի կողմից: Ֆլեմինգի լաբորատորիայում թափթփվածությունը համատարած էր:

Մի անգամ՝ 1928 թվականին, նա մի քանի օրով տեղ պետք է գնար և հավաքում է ստաֆիլակոկերով ցանված Պետրիի թասիկները մի տեղ, որ հետո թափի այն: Վերադառնալով՝ Ֆլեմինգը նկատում է, որ թասիկներում, որտեղ բորբոս է առաջացել, ստաֆիլակոկի օջախներ չկան: Ֆլեմինգին դժվարությամբ է հաջողվում անջատել ստաֆիլակոկերը ոչնչացրած նյութը և այն կոչել է պենիցիլին: Վերջինիս մասսայական արտադրությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

1945 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնստ Բորիս Չեյնին (վերջիններս շարունակել են Ֆլեմինգի գործը և ստացել պենիցիլինի մաքրման տեխնոլոգիան) Նոբել յան մրցանակ են ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում: Համարվում է, որ ֆաշիզմի ջախջախման գործում պենիցիլինը ավելի մեծ դեր է ունեցել, քան ցանկացած դիվիզիա: Այդ հայտնագործությունը փոխել է աշխարհը, սկսել են բուժվել հիվանդություններ, որոնք մինչ այդ անբուժելի են եղել՝ սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլ յոզ և այլն: Իսկ հետո սինթետիկ հակաբիոտիկների ստեղծմամբ սկսվել է նոր դար բժշկության մեջ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии