Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հյուրընկալության թեստ. Երևանում գերիշխում է հարմար բանաձև՝ քաղաքականությունը՝ առանձին, հումանիտար և տնտեսական հարցերն՝ առանձին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru–ն «Հյուրընկալության թեստ Հայաստանի ու Վրաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պատճառ են դարձել նրա բնակչության մի մասի արտահոսքին այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքում ռուսները հաճախ ընտրում են Վրաստանն ու Հայաստանը, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, լավ կլիմայով և համեղ խոհանոցով։ Սակայն այդ երկրների բնակիչների շրջանում այցելուների անսպասելի հոսքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Վրաստան: Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում վրացական քաղաքների փողոցները լիքն են ռուսներով՝ ինչպես զբոսաշրջային սեզոնին։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 25 հազար մարդ։

Եվ դա՝ չնայած ուղիղ չվերթների բացակայությանը, ինչի պատճառով պետք է երրորդ երկրների միջոցով հասնել Թբիլիսի։ Վրաստանում քաղաքական գործիչները առիթը բաց չեն թողնում ընդգծելու ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումը՝ որպես «ռուսական ներհոսքի» հիմնական շարժառիթ։ Վրաստանի իշխանությունները, կարծես թե, պայմաններ են ստեղծում ռուսաստանցիների համար, որոնք այդ երկիր են գալիս բիզնեսով ու ՏՏ տեխնոլոգիաներով զբաղվելու համար։ Միաժամանակ, վրացի ընդդիմադիրները դժգոհ են ռուսների ներկայիս հոսքից՝ անկախ նրանց գործունեության տեսակից։ Նրանք մտավախություն ունեն, որ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները նման կերպ կներթափանցեն երկիր։ Ամենից հաճախ այդ մասին խոսում են Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցները։ Վերջերս վրացի փորձագետների մոտ այլ տեսակի մտավախություններ են հայտնվել։ Նրանք կարծում են, որ Վրաստանում ռուս բնակչության աճը կարող է, ի վերջո, խրախուսել Մոսկվային՝ Դոնբասի նմանությամբ զբաղվել «իր բնակիչների իրավունքների պաշտպանությամբ»:

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ եկել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմին վերադառնալու ժամանակը։ Սակայն շատ փորձագետներ դեմ են դրան՝ մտավախություն ունենալով, որ այդ քայլն ի վերջո կհարվածի երկրի տնտեսությանը, քանի որ կսահմանափակի օտարերկրյա կապիտալի ներհոսքը։ Ներկայիս «ռուս էմիգրանտները», ինչպես այդ մարդկանց հեգնանքով անվանում են Վրաստանում, էապես տարբերվում են այն փախստականներից, որոնք տարբեր տարիներին այդտեղ են եկել հետխորհրդային հակամարտությունների տարբեր գոտիներից։ Այդ մարդկանց պետության կողմից լուրջ օգնություն էր պետք։

Այսօր Ռուսաստանից ժամանող կրթված և հարուստ մասնագետներին միայն օգնություն է պետք վրացական հասարակությանը ինտեգրվելու համար։ Միաժամանակ, Վրաստանում շատ ռուսներ չեն էլ թաքցնում, որ իրենք տուն կվերադառնան հենց իրավիճակը թույլ տա։ Հայաստան: Մարտի սկզբից Երևանը նմանվել է առողջարանային քաղաքի, որտեղ անհոգ հանգստացողները ժամանակից շուտ են ժամանել։ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը լի է մոսկվացիներով, պետերբուրգցիներով և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքների բնակիչներով։ Ռուսական խոսք է հնչում ռեստորաններում ու սրճարաններում: Ի տարբերություն հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսներին ամենևին էլ քաղաքական պրիզմայով չեն նայում։ Եթե այդ մարդկանց կարելի է ներգաղթող անվանել, ապա միայն տնտեսական։

«Նույնիսկ պաշտոնական տվյալներով, վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում մոտ երկու անգամ ավելի շատ ռուսներ են ժամանել Հայաստան, քան հարևան Վրաստան,NEWS.ru-ի հետ զրույցում ասել է երևանաբնակ քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքել յանը,– իշխանությունները խոսում են Ռուսաստանի գրեթե 60 հազար քաղաքացիների մասին։ Նրանց համար հարմար է ռուսական անձնագրով ուղիղ չվերթով մեզ մոտ հասնել։ Մեր օրենքներով ընկերությունը կարող է գրանցվել 20 րոպեում։ Հետո պետք է բացել բանկային հաշիվ և սկսել աշխատել տարբեր երկրների հետ։ Ի դեպ, այդ մարդկանցից շատերը Երևանից գնացել են Թբիլիսի, բայց այնտեղ, ինչպես ինձ պատմել են ականատեսները, նույնիսկ բանկային հաշիվ բացելիս սկսել են նրանցից պահանջել քաղաքական որոշ նախապայմաններ, օրինակ՝ Ղրիմը գրավոր ճանաչել ոչ ռուսական, և շատ գործարարներ ձեռքերը թափ են տվել ու տեղափոխվել մեզ մոտ»: Արևմուտքի պատժամիջոցները, դատելով Հարավային Կովկաս ժամանած ռուսներից, մեծ հարված է հասցրել ռուսական ՏՏ ոլորտին։

Այդ ոլորտի ընկերությունները հիմնականում հիմնված են արտասահմանի հետ համագործակցության վրա: Նրանց հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է, բացի դա, շատ բանկերի՝ SWIFT-ից անջատվելուց հետո հաշվարկային համակարգերն են դժվարացել։ Հայաստան տեղափոխվելը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ բոլոր խնդիրները գործարարների և ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Բացի այդ, այս երկիրը, ի տարբերություն Վրաստանի, ԵԱՏՄ անդամ է և միաժամանակ հաջողությամբ համագործակցում է արևմտյան երկրների հետ։ «Երբ դաշնակից պետության ներկայացուցիչները գալիս են Հայաստան աշխատելու, դա մեզ համար մեծ պլ յուս է դառնում,NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը,– հայկական պետությունն այժմ պետք է փնտրի նման ռուս մասնագետների, աշխատի նրանց հետ և համոզի, որ հնարավորինս երկար մնան այստեղ, քանի որ Հայաստանը կենտրոնացած է հենց բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա»։ Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս մասնագետները, միևնույնն է, երկար չեն մնա Հայաստանում. հենց որ հնարավոր դառնա հայրենիքում բիզնես անել, նրանք կվերադառնան։ Հայաստանում ռուսների համար քիչ խնդիրներից մեկը պետության մոնոէթնիկ կազմն է։

Բնակչության 98 %-ը բնիկ ազգության ներկայացուցիչներ են, ինչը վկայում է հանրապետությունում բնակվող օտարերկրացիների ավանդույթների բացակայության մասին։ Բայց այս խնդիրը ծածկվում է հասարակության մեջ ռուսաց լեզվի լավ իմացությամբ։ Այստեղ երբեք ոչ մեկի մտքով չի անցնի, ինչպես հարևան Վրաստանում, ռուսին խնդրել անցնել անգլերենի։ Այստեղ ոչ ոք քաղաքական պայմաններ չի ներկայացնի գործարարներին, այստեղ այցելած ռուսաստանցիների համար գերիշխում է հարմար բանաձև՝ քաղաքականությունը՝ առանձին, հումանիտար և տնտեսական հարցերն՝ առանձին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие