Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը չի կառուցվում որևէ այլ ոլորտին տրվող աջակցության հաշվին. կա չորս հավանական կետ արձան-համալիրի տեղակայման համար

ОБЩЕСТВО

Այսօր տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ասուլիսը: Ծառուկյանների ընտանիքի կողմից հայտարարված մրցույթին ներկայացվել էր 200-ից ավելի նախագիծ, գաղափար ու մտահղացում, արդյունքում երկրորդ փուլ է անցել 21 ստեղծագործող` Հայաստանից, Արցախից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լատվիայից: Նշվեց, որ  ընտրությունը բավականին բարդ է եղել: Մարտի 22-ին կլինի հանդիպում-քննարկում մասնակիցների հետ, նրանց տրվելու է ժամանակ, ցանկության դեպքում նաև միջոցներ իրենց աշխատանքները կատարելագործելու համար: Որոշ ժամանակ հետո արդեն կամփոփեն երկրորդ փուլի արդյունքները: Հանձնախումբն ընդգծում է` մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը մեկ-երկու օրվա աշխատանք չէ, գուցե անգամ պահանջվի մինչև չորս տարի ժամանակ` ցանկալի վերջնարդյունքին հասնելու համար: Ի վերջո, դեռևս հստակ չէ անգամ, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները:

Արձան-համալիրի կառուցումը քննարկվել է նաև կառավարությունում, այդ մասին մանրամասներ հանձնախմբի անդամները չհայտնեցին, սպասում են պետական այրերի արձագանքին, վստահ են, որ իրենց կողմից եղել է դրական վերաբերմունք: Անդրադարձավ եղավ նաև Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանը. ՀԱԵ-ն դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, բայց հանձնախմբի աշխատանքներում ներգրավված է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Շատերին հուզող հաջորդ հարցը հետևյալն է` որտե՞ղ է տեղադրվելու արձան-համալիրը: Հանձնախմբի անդամները նշեցին, որ հենց առաջին պահից քննարկվել է այդ հարցը: Կան ընտրված վայրեր, որոնք պետք է ուսումնասիրվեն: Հետագայում հանձնախմբի անդամներին միանալու են նաև սեյսմոլոգներ և այլ մասնագետներ վայրն ընտրելու համար: Այն դեռևս ընտրված չէ, ՀՀ տարածքում կա չորս հավանական կետ արձան-համալիրի տեղակայման համար, չորս կետերից և որևէ մեկը մայրաքաղաք Երևանը չէ: Վայրերն ուսումնասիրվում են, վեր են հանվում դրանց հետ կապված բազմաթիվ պատմություններ: Կետերից մեկն, օրինակ` Սևանի թերակղզին է, որտեղ գտնվող վանական համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թվականին, այստեղ ինչ-որ խորհուրդ կա: Առհասարակ, ըստ հանձնախմբի անդամների, ընտրված և քննարկվող բոլորը վայրերը գեղեցիկ են և աստվածային:  

Երբ առաջին անգամ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարվեց Հայաստանում նման արձանի կառուցման ցանկության մասին, եղան նաև նման արձագանքներ, թե այդ գումարը կարող էր ուղղվել սոցիալական ոլորտին կամ էլ բանակաշինությանը: Հանձնախմբի անդամները հերթական անգամ արձագանքում են այս կարծիքներին: «Ոչինչ չի կարող խոչընդոտել կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտներում գործունեություն ծավալելու համար, հոգևոր կյանքը պետք է ապրի: Հաճախ նախատումներ են հնչում, թե նախատեսվող հսկայական գումարն ինչու չի ուղղվում սոցիալական տարբեր խնդիրների լուծմանը, բանակաշինությանը: Գագիկ Ծառուկյանը և նրա հիմնադրամը երկար տարիների ընթացքում բնակչության սոցիալական, ուսանողների կրթական, բանակի տեխնիկական սնուցման գործընթացում միշտ ունեցել են իրենց դերն ու նշանակությունը: Այս վերջին պատերազմից հետո ևս բանակին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից միջոցներ են փոխանցվել: Պարոն Ծառուկյանը բազմիցս ասել է, նորից կրկնում ենք իր խոսքերը, որ այս արձանը չի կառուցվում որևէ այլ ոլորտին տրվող աջակցության հաշվին: Պետք չէ մեկը մյուսի հետ շփոթել: Նախաձեռնության հիմքում Գագիկ Ծառուկյանը դրել է ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլ քրիստոնյա ամբողջ աշխարհի միասնությունը և միաբանությունը: Հավատքը բոլոր ժամանակներում մեր ժողովրդի համար փրկիչ ուժ է եղել և այսօր, առավել քան երբևէ, ունենք հավատքով առաջ շարժվելու խնդիր»,-նշեցին հանձնախմբի անդամները: Ի վերջո, կառուցումից հետո Հայաստանը զբոսաշրջիկներին հետաքրքրելու է նաև այս արձանի շնորհիվ: Իսկ նախքան դա, ակնհայտ է, որ հսկայական մոնումենտալ արձան-համալիրի կառուցումն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսության վրա, այն էլ` մի քանի ուղղությամբ: Կբացվեն նոր աշխատատեղեր, համայնքից, որտեղ կառուցվի համալիրը, և մոտակա շրջաններից բնակիչներից շատերն աշխատանքի հնարավորություն կստանան: Իսկ սա բարեկեցիկ ապրելու նախապայման է: Կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ: Ինչ-որ առումով այս համալիրի կառուցումը նաև ներդրում է մեր երկրի տնտեսության մեջ:

Լուսինե Առաքելյան

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуИсторическая память и современные рубежи: в Ереване состоялась премьера документального фильма «Граница»30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%