Ռուսներին հանձնված զինվորականը ուկրաիներենով հորդորել է գործընկերներին վայր դնել զենքերը
МЕЖДУНАРОДНОЕՄելիտոպոլում տեղակայված ուկրաինական բրիգադի զինծառայող Օլեգ Իգնատովը, որը գերի էր հանձնվել ռուսական զինված ուժերին, ուկրաիներենով կոչ է արել իր ծառայակիցներին վայր դնել զենքերը։ Այ մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Իգնատովը Մելիտոպոլում (Զապորոժիեի շրջան) ուկրաինական զորքերի 25-րդ տրանսպորտային ավիացիոն բրիգադի նախկին պայմանագրային զինծառայող է։ Նա ինքն է ժամանել Ուկրաինայի տարածքից Ղրիմի Ջանկոյ անցակետ։
«Ես դա կարող եմ ձեզ ասել ուկրաիներենով: Ես ուզում եմ դիմել իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ ես ծառայել եմ: Ես դիմում եմ ձեզ և խնդրում, որ զենքերը վայր դնեք և հանձնվեք: Այստեղ ձեզ ոչ ոք չի ճնշի», - ասել է Իգնատովը:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանում կիր հետ «շատ նուրբ են վարվել», չեն ծեծել, չեն վիրավորել, կերակրել են։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



