ԱՄՆ-ն չի բացառում մարտի վերջին Բայդենի և Զելենսկու հանդիպման անցկացումը. Փսակի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը չի բացառում մարտի վերջին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպման անցկացումը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես պարզաբանել է ամերիկյան նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Բայդենի այցի ծրագիրը դեռ համաձայնեցվում է։ «Մենք դեռ համաձայնեցնում ենք ուղևորության մանրամասները»,- ընդգծել է նա։ Լրագրողները Փսակիին հարցրել են, թե արդյոք նա ընդունում է, որ երկու առաջնորդների հանդիպումը Բրյուսելում կկայանա։ Ըստ մամուլի խոսնակի՝ ինքը չի բացառում այս տարբերակը:
«Այժմ մեր հիմնական նպատակը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումներ անցկացնելն է»,- հավելել է նա։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



