Վրաերթ Սասնա Ծռերի փողոցում. 53-ամյա վարորդի վիճակը ծանր է (ֆոտո)
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UR 386 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 21-ամյա Է. Ա.) վրաերթի է ենթարկել 53-ամյա Ա. Մ.-ին, այնուհետեւ բախվել վերջինիս «Մերսեդես» մակնիշի 20 ՈՈ 007 համարանիշի ավտոմեքենանային:
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ ՃԿԱԿ ՕԽ պարամեդիկը Է. Ա.-ին ցուցաբերել է բուժօգնություն:
Վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Է. Ա.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Ա.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:



