Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Համաշխարհային «պատերազմներ» Տետրիսի համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տետրիս խաղի ստեղծման պատմությունը պակաս հետաքրքիր չէ, քան բուն խաղը: Դժվար է պատկերացնել, բայց մի քանի սերունդ աշխարհը հիպնոսացնող այդ ֆիգուրները հորինվել են Խորհրդային Միությունում: Այդ խաղն առաջին անգամ ծրագրավորվել է երիտասարդ գյուտարար Ալեքսեյ Պաժիտնովի կողմից դեռ 1984 թվականին: Այն ժամանակ գիտնականն աշխատում էր արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա, և տարբեր հանելուկներն ու խաղերը նրա համար բացառապես հոբբի էին: Պաժիտնովը աներևակայելի հետաքրքրություն ուներ դոմինոների, տրիմինոների և այլ ֆիգուրների նկատմամբ:

Մի օր նա որոշում է ավտոմատացնել տետրամինոն ֆիգուրների դասավորությունը որոշակի այլ ֆիգուրների հետ: Եվ երբ այդ գաղափարը իրականացվել է, ստացվել է բավականին զվարճալի խաղ՝ տետրիսը (խաղն իր անունն ստացել է տետրամինոնի ֆիգուրների անունից): Խաղի առաջին տարբերակը գրվել է բավականին կարճ ժամանակահատվածում: Խաղի հիմքում ընկած են եղել յոթ պարզ ֆիգուրներ, որոնք պետք է հավաքվեին և դառնային մեկ մեծ ֆիգուր: Այն ժամանակվա համակարգիչների պարզության պատճառով դրանք անգամ ֆիգուրներ չեն եղել, այլ դրանց տեքստային տարբերակները: Եվ չնայած առաջին տարբերակը շատ պարզունակ էր, այն կատարյալ էր գործում և կարողանում էր գերել խաղացողին:

Համակարգչի համար տետրիս խաղը վերաշարադրել է դպրոցական Վադիմ Գերասիմովը: Ընդամենը մի քանի օր է պահանջվել խաղն անհատական համակարգիչ տեղափոխելու համար: Բայց դա միայն մեկնարկն է եղել: Առջևում շատ դժվարություններ են եղել, այն է՝ խաղը գրաֆիկական դարձնել, վիճակագրություն ավելացնել և, որ ամենակարևորն է, պաշտպանել խաղը: Տետրիսը անհավանական արագությամբ տարածում է ստացել: Սկավառակներից սկավառակներ փոխանցվելով՝ այն իր ծննդյան օրվանից արդեն առաջին ամսվա ընթացքում բառացիորեն սփռվել է: Սովորական օգտագործողի համար մատչելի դառնալով՝ խաղն անմիջապես գերել է նախ՝ Մոսկվայի բնակիչներին, ապա՝ ամբողջ աշխարհին: Օտարերկրացիները շատ արագ են հասկացել, թե որքան մեծ շահույթ կարելի է ստանալ այդ գյուտից:

Տետրիսի համար իսկական միջազգային որս է սկսվել: Ամերիկացիները, բրիտանացիները, հունգարացիները անասելի պատերազմ են սկսել այդպիսի հեռանկարային արտադրանք ունենալու իրավունքի համար: Եվ արդեն 1985 թվականի ձմռանը սկսվել են առաջին բանակցությունները օտարերկրացիների հետ: Պաժիտնովը հանդիպել է իր հունգարացի ընկեր Ռոբերտ Շտայնին և նրան նվիրել Տետրիսը: Հենց Շտայնն էլ որոշել է, որ խաղը կարելի է դնել ազատ վաճառքի: Նա տիրոջ իր բոլոր իրավունքները վաճառել է բրիտանական Maxwell ընկերությանը: Նոր տիրոջ շնորհիվ խաղը ամբողջովին փոխել է գրաֆիկան, ձայնը և սկսել լիովին բավարարել այդ ժամանակի որակի պահանջները: Հետաքրքիր է, որ խաղի մեջ ժամանակին հայտնվել են հայտնի անձնավորությունների պատկերներով ֆոներ, օրինակ՝ Յուրի Գագարինի կամ Մատիաս Ռուստի պատկերները: Նման հանրաճանաչ կերպարները խաղին իսկական սենսացիա են հաղորդել:

Արդեն 1989 թվականի սկզբին աշխարհում կար Տետրիսի մի քանի տասնյակ տարբերակ, և յուրաքանչյուր թողարկող ընկերություն պահանջում էր իր հեղինակության իրավունքը: Ի վերջո, Բրիտանիայի և Ամերիկայի առաջատար ընկերությունները կարողացել են փոխզիջման հասնել Մոսկվայի հետ: Առաջին պայմանագիրը գնահատվել է մինչև 5 միլիոն դոլար: 1989 թվականի մայիսին աշխարհը տեսել է Nintendo ընկերության Տետրիսի նոր տարբերակը, որն այդ ժամանակ խաղի միակ օրինական արտադրողն էր: Հարկ է ասել, որ ընկերությունը հսկայական շահույթներ է ունեցել, մինչդեռ գյուտարարը կարողացել է իր առաջին շահաբաժինները ստանալ միայն յոթ տարի անց:

1996 թվականին «Տետրիս» բառը գրանցվել է որպես ապրանքային նշան: Նույն թվականին Պաժիտնովը սկսել է համագործակցել խաղերի մշակմամբ զբաղվող հայտնի Microsoft ընկերության հետ: Նա այնտեղ աշխատել է ինը տարի՝ մինչ 2006 թվականը: Եվ միայն վերջերս է Պաժիտնովը խոստովանել, որ այդ ամբողջ տարիներին նա բարելավում էր իր հայտնագործությունը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения