Հայտնի է Դոնեցկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով զոհերի թիվը (տեսանյութ)
ВИДЕОԴոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով 20 մարդ է զոհվել։ Այս մասին Lenta.ru-ի թղթակցին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։
Ըստ շտաբի նախնական տվյալների՝ հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս ինը վիրավորվել։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հայտնել է, որ զոհվածների թվում կան երեխաներ։
Ավելի ուշ հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ Դոնեցկի հրետակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 23-ի, այդ թվում՝ մեկ երեխա։
Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված «Տոչկա-Ու»-ն խոցվել է կառավարության շենքի մոտ։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
5
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции



