Թուրքիա-ադրբեջան որպես թելադրող, Հայաստան-Արցախ որպես բավարարող. Կարեն Ավագյան
БЛОГԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այն որ գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց դա ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հետևում են <<Հայաստանի բանագնացին>>: Այդ հանդիպումները ունեն միայն մեկ նպատակ` ի կատար ածել թուրքի ստանալիքը:
Մեզ շարունակում են խաբել, ասելով որ թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ: Չնայած նրան, որ մեծաթիվ նախապայմանները Հայաստանի ապօրինի վարչախմբի կողմից արդեն իսկ կատարվել է, այս հայտարարությունից կես ժամ անց թուրքը զանգում է ադրբեջան թելադրում վերջիններիս նախապայմաններն ու հանձնարարում, որ ուղարկեն Հայաստան:
Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից, այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին:
Այդ կետերը Հայաստան ուղարկելուն պես թուրքն Արցախում ստեղծեց հումանիտար ճգնաժամ, չկա էլեկտրաէներգիա, գազ, իսկ հայաստանում ձևացնում են, որ ոչինչ էլ չի եղել, որովհետև վարչակարգը վաղուց հրաժարվել է Արցախից:Հումանիտար աղետի հետ մեկտեղ թուրքը հրահրում է սահմանային լարվածություններ Հայաստանում և Արցախում:
Ես ձեզ գաղտնիքներ չեմ բացահայտում, չեմ հայտնում այնպիսի տեղեկություններ որոնք հնարավոր չէ կամ դժվար է ստուգելը: Ասածս ակհայտ փաստերի ժամանակագրական շարադրումն է:
Ռազմական գործողությունների ու ներխուժման իրական սպառնալիք և հինգ կետից բաղկացած ուլտիմատում, որն անհայրենիքն ու թուրքը մեզ մատուցում են <<առանց նախապայման շփումներ ու խաղաղություն>>:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



