Մատվիենկոն ռուսական տնտեսության աճ է կանխատեսել 2016-ի համար
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն երկրում փոքր ու միջին ձեռնարկությունների ակտիվ զարգացման անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ria Novosi-ին, Մատվիենկոն շեշտել է, որ Ռուսաստանը հասել է ճգնաժամի գագաթնակետին և հաջորդ տարի կսկսվի երկրի տնտեսության աճը: «Այսօր կա այն բանի գիտակցումը, որ մենք հասել են ճգնաժամի գագաթնակետին, և հույս կա, որ հաջորդ տարում կսկսվի տնտեսության աճն ու կայունացումը»,-«Ռոսիա 24» հեռուստալիքով հայտարարել է Մատվիենկոն:
Խոսնակը մատնանշել է փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ուշադրության ավելացումը, քանի որ խոշոր ընկերություններն «ավելի շատ են կախված համաշխարհային տնտեսությունից և չեն կարող ապահովել տնտեսական կայուն զարգացում»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



