Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
МЕЖДУНАРОДНОЕՌումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները եւ չի պահանջի թվային անցագիր հաստատություններ մտնելու համար, հանվելու է նաեւ դիմակներ կրելու պարտադրանքը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Ալեքսանդրու Ռաֆիլան։
Երկիրը Եվրամիությունում երկրորդն է ամենաքիչ պատվաստվածների թվով. բնակչության հազիվ 42 տոկոսն է լիովին պատվաստվել։ Համավարակը խլել է 64 094 մարդու կյանք ԵՄ 20 միլիոնանոց պետությունում, տեղեկացրել է Reuters-ը։
Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 5 461 է եղել, ինչը բավական հեռու է փետրվարի սկզբի 40 018 ռեկորդային մակարդակից։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



