Անսահման գեղեցիկ և ահարկու ֆոտոշարք. Էյր լճի ալիքները կարող են հասնել օվկիանոսային ալիքների բարձրության
ВИДЕОՀինգ մեծ լճերից երրորդը լինելով՝ Էյրը հայտնի չէ իր ահարկու ջրային տեսարարններով: Բայց դա միայն այն պատճառով, որ շատերը այն չեն տեսել ցուրտ ամիսներին: Գնացեք հոկտեմբերին ու նոյեմբերին և կտեսնեք, թե ինչպես է Էյր լիճը վերածվում սարսափելի տեսարանի, ինչպես կարող եք տեսնել ստորև, օրինակ՝ մամոնտի տեսք ունեցող ալիքի:

Սենդֆորդը, ով 18 տարի է աշխատում է որպես պրոֆեսիոնալ մարզական լուսանկարիչ, նախընտրում է ազատ ժամանակ տեսախցիկով լուսանկարել ջրի հետ կապված ցանկացած երևույթ, տեսարան:

«Օվկիանոսներն ու լճերը գրավում են ինձ: Երեխա ժամանակվանից սիրել եմ ջուրը: Ինձ գրավում է դրա ուժն ու հզորությունը: Ես հմայված եմ ալիքի նուրբ շարժումներով: Ինձ հիպնոսացնում է ալիքների մեջ պարող լույսը»,- նշել է լուսանկարիչը:

Տարվա այդ ամիսներին Էյր լիճը իրեն պահում է օվկիանոսի նման և ունենում չափազանց մեծ ալիքներ: Սենդֆորդն ավելացրել է, որ ծանծաղության պատճառով մի քանի րոպեի ընթացքում պայմանները կարող են կտրուկ փոխվել և ահարկու ալիքները վեր կխոյանան անսպասելիորեն: Սենդֆորդի շնորհիվ մենք այսօր կարող ենք ականատես լինել այս լճի հրաշքներին:








