Վահե Հակոբյանը հավաստիացրել է, որ երբեք բաժնեմաս չի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
ПОЛИТИКАԵս երբեք բաժնեմաս չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին մարտի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը հոգնել է նման խոսակցություններից։ «Ես հոգնել եմ խոսել այդ մասին։ Ես բաժնեմաս չունեմ, երբեւիցե չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մինչեւ 2016թ. ես եղել եմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալը, 2016-2018թթ.՝ Սյունիքի մարզպետը, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, բայց մինչեւ 2020թ. օգոստոսի 2-ը»,- ասել է Հակոբյանը։ Նա հավաստիացրել է, որ իր մասնակցությունը կոմբինատի կյանքին սահմանափակվել է միայն դրանով։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



