Վերջին օրերին, Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները և անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։
Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարոյական հարց է, այլ սրանից է կախված, թե այլ իրավիճակներում ՀՀ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք և քաղաքականություն կորդեգրվի։
Անկախ Ուկրաինայի տարբեր քաղաքական դեմքերի, խմբերի՝ տարբեր փուլերում արտահայտած ոչ հայանպաստ դիրքորոշման, մարդկային առումով ցավալի տեսնել Ուկրաինայի ժողովրդի վիճակը, որովհետև նախ այնտեղ ևս հարյուրամյակներով հայեր են ապրում, երկրորդ, պատերազմն առաջին հերթին մարդկային ողբերգություն է։
Չեմ կարծում, թե ՌԴ օպերացիան երկար կշարունակվի, սակայն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակի, որ Ուկրաինայում կարող է կայունություն կամ անվտանգություն հաստատվել։
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



