«Ուկրաինան շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն»
МЕЖДУНАРОДНОЕՎլադիմիր Զելենսկու խոսքերը Մյունխենում Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերաբերյալ հավակնությունների մասին պատահական չէին, այն կարող է իրականություն դառնալ շատ մոտ ապագայում, ՌԻԱ Նովոստիին ասել է ռուսական իրավասու գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։
«Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայի համար միջուկային կարգավիճակ ստանալու հնարավորության մասին պատահական չէր: 1994 թվականին միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալուց անմիջապես հետո՝ որպես ոչ միջուկային պետություն, Ուկրաինան սկսեց իրականացնել НИОКР (հետազոտական, մշակման աշխատանքներ.-խմբ.)՝ տեխնոլոգիական հիմքեր ստեղծել սեփական միջուկային զենքը ստեղծելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, այս աշխատանքները հստակ արտահայտված գործնական ուղղվածություն և աճող ակտիվություն են ձեռք բերել 2014 թվականին՝ Պյոտր Պորոշենկոյի լուռ հրահանգով, ով այն ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։
1
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
2
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



