Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ եղանակ կլինի ողջ մարտ ամսվա ընթացքում

ОБЩЕСТВО

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.90C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.20C, երրորդ տասնօրյակում`+0.50C:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+20C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-340C, նախալեռներում` -24…-300C, հովտային շրջաններում` -13…-170C, Արարատյան դաշտում` -17…-250C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…270C, Սյունիքի հովիտներում` 25…300C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5.10C է, առաջին տասնօրյակում` 3.00C, երկրորդ տասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7.20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.40C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 270C և 2001թ.`  24.80C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում  ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3…+50C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28-ն ընկած ժամանակահատվածում:

Մարտի երրորդ  տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-250C, առավելագույնը՝ +26…+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման՝ 40մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22…-240C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և  Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-40C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+150C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30…-330C, առավելագույնը՝ +17…+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7…-120C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17…+200C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26…-280C, առավելագույնը՝ +22…+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել  (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+220C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-160C, առավելագույնը՝ +27…+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ  (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5…+60C, լեռնային շրջաններում` -2…-40C, որը մոտ  է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև -2…-40C, լեռնային շրջաններում՝ -10…-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18…+200C, լեռնային շրջաններում՝ +12…+150C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20…-220C, լեռնային շրջաններում՝ -27…-300C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27…+280C, լեռնային շրջաններում՝ +17…+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել   (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6…+80C, նախալեռնային շրջաններում` +1…+30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0…-20C, նախալեռնային շրջաններում՝ -7…-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22…+250C, նախալեռնային շրջաններում՝ +12…+170C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12…-150C, նախալեռնային շրջաններում՝ -27…-300C, առավելագույնը հովտային շրջաններում +30…+320C, նախալեռնային շրջաններում՝ +23…+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):

Արցախ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+80C, որը մոտ  է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0…-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը՝ մինչև +22…+250C: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира