«Կատակ մի՛ արա, մամա». ինչպես են Սիրուշոյի որդիներն արձագանքում երգչուհու հղիության լուրին (տեսանյութ)
ЛАЙФԵրգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ որդիներին հայտնում են, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:
«Մենք մի հատ էլ ենք բալիկ ունենալու», - ասում է Սիրուշոն իր որդիներին:
Հաջորդ կադրերում Ռոբերտը և Միքայելն արձագանքում են` «Կատակ մի արա, մամա»,- ապա հետաքրքրվում` քույրիկ են ունենալու, թե եղբայր:
«Քույրիկ եմ ուզում», «Ես էլ բրատիկ եմ ուզում»,- ասում են երգչուհու տղաները:
Հիշեցնենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։
Նրանք այժմ ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկի անունը Ռոբերտ է, կրտսեր որդու անունը` Միքայել։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



