Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
ОБЩЕСТВОՄարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Մելսիկ Հովսեփյանի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



