Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հմուտ ծրագրավորողների պակասը խնդիր է շատ ընկերությունների համար. ո՞րն է իրական պատճառը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Հեղինակավոր «Ֆորբս» պարբերականը հրապարակել է «Ֆորբսի» խորհրդի անդամ, CodeSignal ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը, որը թարգմանաբար ներքայացնում ենք ստորև:

* Այսօր ամբողջ աշխարհում շատ ընկերություններ դժվարանում են տեխնիկական մասնագետներ գտնել...

* Ֆորմալ կրթություն չստացած շատ ծրագրավորողներ աշխատանքի ընդունվելիս հնարավ որություն չեն ունենում ցույց տալ իրենց հմտությունները...

* Անհրաժեշտ են տեխնիկական մասնագետների հմտությունների ճշգրիտ և անկողմնակալ գնահատման նորարարական գործիքներ...

Շատ ընկերություններ ամիսներ շարունակ ծրագրավորողներ են փնտրում, բայց այդպես էլ չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել։ Թվում է, թե պատճառն այն է, որ պարզապես չկան բավական մասնագետներ, ովքեր աշխատանք են փնտրում։ Սակայն խնդիրը շատ ավելի խորքային է։ U.S. Labor statistics-ը նշում է, որ ամբողջ աշխարհում մոտ 40 մլն հմուտ մասնագետների պակաս կա։ Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին այդ թիվը կհասնի 85.2 մլն-ի։ Իրականում, հարցը միայն բավարար քանակի որակավորված մասնագետներ չունենալը չէ։

Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես են շատ ընկերություններ աշխատանքի ընդունում ծրագրավորողների։ Բոլոր ծրագրավորողներն էլ ծանոթ են աշխատանքի ընդունման ստանդարտ պրոցեսներին` դիմում են աշխատանքի, ուղարկում են ռեզյումե, մասնակցում են հարցազրույցի։ Գործատուները 30 տարուց ավելի է, ինչ օգտագործում են ռեզյումեները` որպես թեկնածուներին գնահատելու հիմնական գործիք։ Սակայն ռեզյումեն ընդամենը ցույց է տալիս թեկնածուի կրթությունը և աշխատանքային փորձը, բայց հնարավորություն չի տալիս գնահատել դիմորդի իրական հմտությունները և անկողմնակալ կերպով որոշում կայացնել։ Եթե որևէ հմուտ ծրագրավորող չի հաճախել «էլիտար» համալսարան, ինչպե՞ս կարող է ցույց տալ իր կարողությունները։

Stack Overflow-ի հարցման արդյունքում պարզվել է, որ ծրագրավորողների 87%-ը ինքնուս է և ծրագրավորման նոր լեզուներ է սովորում, հմտություններ ձեռք բերում առանց ֆորմալ կրթության։ Սա նշանակում է, որ ֆորմալ կրթություն չստացած շատ մասնագետներ աշխատանքի ընդունվելու պրոցեսում հնարավորություն չեն ունենում ցույց տալ իրենց հմտությունները։ Արդյունքում, աշխատանքի են ընդունվում հիմնականում այն ծրագրավորողները, որոնց ռեզյումեներում նշված են հայտնի գործատուների կամ կրթական հաստատությունների անուններ։ Հենց սա էլ հանդիսանում է բավարար տեխնիկական մասնագետներ չգտնելու հիմնական պատճառը։ Ստացվում է, որ ռեզյումեները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ տեխնիկական հաստիքների թեկնածուների հմտությունները օբյեկտիվ գնահատելու համար։ Կարևոր է, որ ընկերությունները բարելավեն աշխատանքի ընդունման պրոցեսները և կիրառեն դիմորդներին ճշգրիտ և անկողմնակալ կերպով գնահատելու մեթոդներ։

Իդեալական տարբերակ կլիներ, եթե գործատուները բավարար ժամանակ ունենային, որպեսզի մանրամասն ուսումնասիրեին դիմորդների ռեզյումեները և խորքային հարցազրույցներ անցկացնեին։ Սակայն, այդ ամենը շատ ժամանակատար գործընթաց է, և հաճախ գործատուները պարզապես արագ նայում են ռեզյումեները առանց դրանք վերլուծելու, որպեսզի ժամանակ խնայեն և հնարավորինս արագ լրացնեն ազատ հաստիքները։ Արդյունքում ընկերություններն ունեն երկու տարբերակ. կամ հիմնվելով ռեզյումեի վրա՝ արագ դատողություններ անել դիմորդների կարողությունների վերաբերյալ, կամ օգտագործել ավտոմատացված համակարգ, որը ճշգրիտ կգնահատի դիմորդների բոլոր անհրաժեշտ հմտությունները։

Հմտությունների գնահատման նման հարթակ է CodeSignal-ը, որը հնարավորինս անկողմնակալ կերպով չափում է դիմորդների ծրագրավորման գիտելիքները և ունակությունները։ Աշխատանքի ընդունման պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է առաջին փուլում թեստավորել դիմորդներին։ Ընկերությունները կարող են օգտագործել ստանդարտացված թեստեր կամ մշակել իրենց կարիքներին առավել համապատասխան ծրագրավորման առաջադրանքներ և վարժություններ։ Կարելի է նաև գնահատման պարամետրեր սահմանել, որպեսզի գործատուի համար ավելի պարզ լինի, թե որ դիմորդներն են առավել համապատասխանում իրենց պահանջներին։

Ավելին, համակարգված հարցազրույցները, որոնք կառուցված են բուն աշխատանքին վերաբերող հարցերի և գնահատման համապատասխան մետրիկաների վրա, հիանալի կարող են կանխատեսել, թե ինչպես կդրսևորեն իրենց դիմորդները իրական աշխատանքի ժամանակ։ Այժմ CodeSignal-ը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս գործատուներին իրագործել այս ամենը։ Հենց դա է ծրագրավորողներին աշխատանքի ընդունելու ապագան։ Հմուտ ծրագրավորողներ գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Սակայն կան բազում մասնագետներ, ովքեր վարպետացել են իրենց գործում՝ չունենալով ֆորմալ կրթություն։

Այդ ծրագրավորողները հաճախ չեն կարողանում լավ աշխատանք գտնել, որովհետև շատ գործատուներ աշխատող ընտրելիս դեռևս հիմնվում են միայն ռեզյումեների վրա։ Այս խնդիրը լուծելու համար կարևոր է, որ ընկերությունները վերանայեն աշխատանքի ընդունման հաստատված պրոցեսները և սկսեն կիրառել նորարարական գործիքներ։ Շուկայում շատ կան տաղանդավոր մասնագետներ։ Միայն պետք է գտնել նրանց։ CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսևորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ըն կ ե րու թյուն ն ե րի հա մ ա ր : CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026