Վարդենյաց լեռնանցքը փակ է, Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է
ОБЩЕСТВО«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



