Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ կա զոհ
ОБЩЕСТВОԱյսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



