Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատերազմի ավարտին հաշված օրեր են մնացել. փորձագետ

ОБЩЕСТВО

Չգիտեմ՝ ով է ասել, որ ռուսական բանակը պետք է ռազմական գործողությունները 3-4 օրում ավարտեր։ Ռուստաստանի կողմից որևէ ժամկետ չի նշվել ու նայելով նույն Ռուսաստանի քաղաքականությանը՝ իրենք ամենևին էլ ժամկետի վրա չեն աշխատում, իրենք վերջնարդյունքի վրա են աշխատում, գործն անում են նպատակի համար, իսկ թե նպատակը որն է, նպատակը առաջին հերթին Զելենսկիին իշխանությունից զրկելն է, իսկ եթե չեն կարողանում զրկել, ապա Կիևը վերցնել վերահսկողության տակ, որից հետո արդեն Ուկրաինան տրոհվում է։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական ընթացող պատերազմին, մասնավորապես ռուսական բանակի գործողություններին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Այս պահին իհարկե Ռուսաստանը փորձ է կատարվում Կիևը ռազմական գործողությունների արդյունքում չվերցնել։ Փորձում է բանակցությունների միջոցով այն վերցնել, այսինքն՝  եթե ավելի տպավորիչ ասեմ, ապա փորձ է կատարվում կապիտուլյացիայի փասթաղթի ստորագրում իրականացնել։Ես չեմ կարծում, թե այսօրվա բանակցությունները արդյունք կտան, քանի որ Զելենսկիի հայտարարությունները, տեղեկատվական դաշտում նրանց դրսևորումները հստակ խոսում են այն մասին, որ Ուկրաինան դեռևս պատրաստ է կռվելու ու մինչև վերջ կռվելու։ Իրականում ես արդյունքը համարում եմ ոչ թե կապիտուլյացիայի փաստաթուղթը, այլ մարդասիրական հրադադարը։ Եթե բանակցությունները արդյունք չտան, մտածում եմ, որ Կիևը նույնպես ենթարկվելու է հրթիռակոծության ու լինելու են ավերվածություններ։ Դրանից հետո նոր արդեն հնարավոր  է որևէ փաստաթղթի ստորագրում»,- պնդեց Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ մարտի դաշտում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը մեզ հստակ չի հասնում, մի կողմը այլ պատկեր է ներկայացնում, մյուսն՝ այլ, սակայն Հովհաննիսյանի պնդմամբ հստակ է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների առումով փոխել է իր մարտավարությունը։

«Ռուսաստանը հստակ անցել է կրակի խտացման։ Արդեն քաղաքացիական շենքերն ու շինություններն էլ են թիրախ ընտրվել, այսինքն՝ խաղաղ բնակչությունն էլ այս ամենի արդյունքում սկսել է տուժվել։  Ուկրաինան ռազմի դաշտում հստակ անցել է ինքնապաշտպանության, քանի որ փակված է զենք-զինամթերքի մատակարարման ճանապարհները, ինչի արդյունքում էլ հստակ ինքնապաշտպանություն է, որը չեմ կարծում երկար կարող է տևել։ Այս պահին Ռուսաստանը այնպիսի մարտավարություն է բանեցնում, որ պարզ լինի՝ այլևս գնալու տեղ չկա, պետք է ի վերջո կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել։ Ուկրաինան իր հերթին շարունակում է ժամանակ շահել, որովհետև այդ ժամանակի մեջ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, հատկություն ունեն ռուսների վրա ազդելու։ Ուկրաինան կարծում է, որ պատժամիջոցների արյդունքում Ռուսաստանը կթուլանա, կթուլանան հետևաբար նաև պատժամիջոցները։ Ուկրաինան, այլ խոսքով, փորձում է երկարաձգել, իսկ երկարաձգելը նույն փաստաթղթերի ստորագրումն է։ Եթե մենք խոսում ենք բանակների լավ ու վատ կողմերի մասին, լավը կամ վատը լինելու մասին, պետք է արդյունքին նայենք։ Ուկրաինական կողմը այս պահին չունի արդյունք, այնտեղ բնակավայրերը մեկը մյուսի հետևից ընկնում են, ուկրաինական որոշակի ստորաբաժանումներ էլ մեկը մյուսի հետևից վայր են դնում զենքերը, բայց, այնուամենայնիվ, փորձ են անում կռվել, թեպետ զրկված են առհասարակ օդային պաշտպանությունից, կապից, զրկված են ինֆորմացիոն կապերից։ Ես դրական չէի գնահատի ուկրաինական բանակի գործողությունները, որովհետև իսկապես նրանք կարող էին ավելին անել։ Առանձին զինվորների քաջագործությունները, դա ամենևին չի նշանակում, որ բանակը լավ է կռվում»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր կանխորոշմամբ պատերազմի ավարտին հաշված օրեր են մնացել։

«Բանակցությունները արյդունք չտվեցին, մի քանի օրից այս ամենը կավարտվի։ Ռուսաստանը մեծ հաշվով նահանջելու տեղ չունի, որովհետև այսօր սեղանի վրա դրված է իր ուժեղ կամ թույլ պետություն լինելու հարցը։ Եթե Ռուսաստանը նահանջում է, ապա աշխարհում ընկալվում է որպես թույլ պետություն։ Սա արցախյան պատերազմը չի, երբ ամբողջ աշխարհը ընկալում էր, որ ոչ թե հայկական բանակը պարտվեց, այլ ռուսական բանակը։ Այս դեպքում ուղիղ հենց իրենք են ընդգրկված ռազմական գործողությունների մեջ»,- ասաց նա։

 

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026