Հասունանում է այն պահը, երբ այս իշխանության ՍՊԸ ԱԺ-ում պատգամավոր մնալը դառնալու է այլևս քաղաքական անհեռատեսություն. Վլադիմիր Մարտիրոսյան
БЛОГ«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հասունանում է այն պահը, երբ այս իշխանության ՍՊԸ ԱԺ-ում պատգամավոր մնալը դառնալու է այլևս քաղաքական անհեռատեսություն, իսկ պատգամավորի ստատուսը՝ քաղաքական անկարողության նման մի բան: Պատգամավորի «տիտղոս-ստատուսը» թողեք ՔՊ-ին և նրա արբանյակներին՝ այն դարձնելով նրանց խարանը:
Արտահամակարգային պայքարի ամեն օրը՝ քաղաքական ճգնաժամի հասունացում է:
Ներհամակարգային պայքարը՝ նրանց լեգիտիմացման և թափ տրվող մատի արժանանալու և դահլիճը լքելու արդյունքով ձախողված մարտավարություն:
Այն հանգեցրել է հենց ձեր պատգամավորական ընդդիմադիր շարքերի նոսրացմանը դահլիճում, ինչն էլ իր հերթին տեսանելի է իշխանությանը և նախահարձակի լավ ազդակ:
Վերջապես այդ չարաբաստիկ «հարց ու պատասխանի» մարտավարություն մշակեք: Կամ բոլորով հարցախեղդ և լիկբեզ արեք և հունից հանեք, կամ բոյկոտեք ընդհանրապես: Քաղաքական ճգնաժամ ստեղծելու մարտավարություն մշակեք վերջապես: Այլևս հանրային պրոտեստանտ տրամադրություների պատշաճ արտացոլումը և Աժ-ում ընդդիմադիր գործելաոճի մարտավարությունը չեն համընկնում:
Ապաբյուրոկրատացվեք
,ապափողկապացեք
ապահամակարգայնացեք
և կապալեգիտիմացնեք:
Լեգիտիմացումը հատվածական և ընտրողական չի լինում: Աշխատեք ձեր մեծամասնության ձևավորման վրա, ոչ թե հնարավորություն տվեք, որ նա գոյություն չունեցող իր մեծամասնության անունից ձեզ և մեզ շանտաժ անի՝ տեսնելով ձեր նոսր շարքերը:
P.S. Ուժն է ծնում իրավունք, այլ ոչ թե ճշմարտության անդադար կրկնումը ու կիսաքայլերը:
Միայն ուժը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



