Բզկտված ԱՐՑԱԽ. ՄՈԽՐԵՆԵՍ. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՄՈԽՐԵՆԵՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Հադրութից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1117 հա տարածք, որից 347 հա գյուղատնտեսական նշանակություն, 743 հա անտառային հողեր։
Գյուղի տարածքում են գտնվում «Ցորտցորտ», «Երե թաղեն», «Ներքե թաղեն» և «Ակունց» աղբյուրները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Սարգիս եկեղեցին (1840 թ.), գերեզմանոց (18-19-րդ դարեր), խաչքար (10-11-րդ դարեր), «Օխտը դռնի վանք» եկեղեցի (5-6-րդ դարեր), ընդհանուր հաշվառված է 21 հուշարձան։
Պատմական աղբյուրները «Օխտը դուռ» համալիրի և այսօր կիսավեր պահպանված եկեղեցու մասին տեղեկություններ չեն հաղորդում:
Ավանդության համաձայն եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, ում գերեզմանը վանքի բակում է, կոչվում է «Քրոջ գերեզման» և հայտնի ուխտատեղի էր։
Մոխրենես համայնքի բնակչությունը կազմում էր 180 մարդ, կար 39 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 33 աշակերտներ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



